Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 47-ամյա Արշակ Մանուկյանը, վարելով «Պազ» մակնիշի 62 ՍՏ 440 համարանիշի ավտոբուսը, վրաերթի է ենթարկել Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Գայանե Չալաբյանին։
Վրաերթի ենթարկվածին շտապ բժշկական օգնության 1-03 բրիգադը տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել։