«1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցը, հատվածներ բերելով «Ազատություն» ռադիոկայանին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցից (փետրվարի 29, ժ. 16:03), նյութը վերնագրել է «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է» վերնագրով:
Հայտնում ենք, որ ցուցակի պատրաստ լինելու մասին կայքի հաղորդած տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
Հայ Ազգային Կոնգրես