Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականներից ոմանք դեմ քվեարկեցին իրենց ծրագրային դրույթին

Փետրվար 29,2012 19:32


ԱԺ պատգամավորներն այսօր 30 կողմ, 54 դեմ, 4 ձեռնպահ ձայներով  քվեարկությամբ մերժեցին  Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերի փաթեթը:

Ուշագրավ է, որ «դեմ» քվեարկածների մեջ կային նաեւ ԲՀԿ-ականներ: Մինչդեռ բազմիցս ազդարարվել է, որ այդ կուսակցության ծրագրային դրույթներից է 100 տոկոս համամասնական ընտրակարգը: Եվ այսպես՝ դեմ քվեարկած ԲՀԿ-ականներն են՝ Սամվել Բալասանյանը, Արագած Ախոյանը, Արշակ Մխիթարյանը, Ռոբերտ Զաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել