Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տրանսպորտի նախարարությունը մոնիտորինգ է անում

Փետրվար 29,2012 19:13

«Առավոտ» օրաթերթը փետրվարի 23-ին «ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղու ուղեւորափոխադրումը ստանձնած ընկերությունը դժգոհել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ավտոբուսները ֆինանսական մեծ վնասներ են պատճառում իրենց: «Առավոտի» այս հրապարակման եւ տնտեսվարողի բողոքի հիման վրա, երեկ Աբովյան քաղաքում տրանսպորտի եւ կապի նախարարության  տրանսպորտի տեսչության աշխատակիցները մոնիտորինգ էին իրականացնում՝ ստուգելու ոչ կանոնավոր, այսինքն՝ այդ բարեգործական ավտոբուսների, եւ կանոնավոր ուղեւորափոխադրողների գործունեության պարտականությունները, այդ թվում, նաեւ ճշտելու բարեգործական ավտոբուսների օրինականությունը: Երեկվա մոնիտորինգի ընթացքում, ըստ ոստիկանության, մի քանի երթուղային միջոցներ խախտել են իրենց հետագիծը, ինչի համար էլ ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են եւ հորդորել գնալ Աբովյանի ավտոկայարան:

Թե ինչ արդյունքներ է արձանագրել երեկվա մոնիտորինգը, Aravot.am-ը փորձեց պարզել տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Մեզ վստահեցրին. «Մոնիտորինգը շարունակվում է, մինչեւ այն չավարտվի, ստույգ պատասխան չենք կարող տալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել