Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւան» ամսագրի խմբագիր. Գրական հայերենը քանզի-վասնզին չէ

Փետրվար 29,2012 18:02

Այսօր «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայերենը ժամանակի հորձանուտում» թեմայով քննարկում, որի բանախոսներն էին «Cosmopolitan Հայաստան» եւ «Երեւան» ամսագրերի գլխավոր խմբագիրներ Հրաչուհի Ութմազյանը, Արտավազդ Եղիազարյանը եւ «Armcomedy»-ի երգիծաբան Նարեկ Մարգարյանը:

Քննարկումը վարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Եթե ՄԱԿ-ը չունենար մայրենի լեզվի օր, ապա այսօր երեւի թե չէինք հավաքվի եւ չէինք զրուցի այս ցավոտ հարցի շուրջ: Արդյոք ճկո՞ւն է մեր լեզուն, եւ ո՞րն է Հ1-յան կամ երիտասարդական լեզուն: Երբ մարդ խոսում է իր մայրենի լեզվով, ապա խոսում է դիմացինի սրտով, հոգով: Լինելով հայ, ապրում ենք պարադոքսներով, կարո՞ղ եք ասել 6 խանութ, որոնց ցուցանակները հայալեզու են, կարո՞ղ եք, փորձեք նորություն մտցնել, հայերեն դարձնել, աշխարհը ուղղակի փուլ կգա»,- հռետորական հարցի նման հնչեցրեց տիկին Ղազարյանը: Դիմելով ներկաներին նա հարցրեց. «Մենք ի՞նչ ենք ուզում մեր լեզվից, ի՞նչ ենք անում հայերենով»:

Արտավազդ Եղիազարյանը ներկայացրեց իր տեսակետը. «Լեզվով խոսում եմ, աշխատում, գրում: Տարիները ցույց են տվել, որ խոսակցական լեզուն բավական հեռու է գրականից, երբ գիրք ես կարդում, հիանում ես, իսկ ա-երով խոսողների հետ ուղղակի երբեմն ձանձրանում ես: Պետք է գտնել դրանց ոսկե միջինը, որովհետեւ քանզի- վասնզիի մեջ չէ գրական հայերենը»:

«Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը խնդրի շուրջ հետեւյալ կարծիքի է. «Մարդիկ անդունդ են առաջացրել ա-երի եւ է-երի միջեւ, դրանից ստացվում է անհասկանալի ճաշ, որը ուտելու չէ: Հեռուստատեսությունով խոսում են եւ ա-երով, եւ է-երով, մենք չենք կողմնորոշվում՝ ո՞րն է ճիշտը: 16-25 տարեկան «երեխաները» պարզապես ոչինչ չեն հասկանա, եթե շատ գրական հայերենով խոսենք կամ գրենք: Իմ արհեստավարժ թիմի հետ միասին ես փորձում եմ տալ լավ հայերեն: Մեր լեզուն մաքուր է, սիրուն ու համով: Եթե ամեն ինչ ազատության մեջ թողնենք, խառնաշփոթ կլինի, ուղին պետք է սկսել տնից, դպրոցից, համալսարանից եւ հեռուստատեսությունից: Այն լեզուն, խոսքը, որը կա հեռուստատեսությունում անհասկանալի է ու անընդունելի, սկսած սերիալներից: Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց նաեւ չեմ հասկանում լեզվի տեսչությանը: Եթե պետք է մենք կմիավորվենք եւ կարգի կբերենք այս ամենը»:

Երգիծաբան Նարեկ Մարգարյանը նույնպես հայտնեց իր տեսակետը.

«Խոսքը մաքսիմալ հասկանալի պետք է լինի: Համաձայնեք, որ դժվար է թարգմանել սեքս կամ նմանատիպ այլ օտար բառերը: Օտարացման հիմնական պատճառներից մեկն էլ մասնագիտական գրականության բացակայությունն է: Մեզ հանձնարարված նյութերի մեծ մասը ռուսերեն եւ անգլերեն է, ինչը սովորելուց հետո էլ մեզ դժվար է խոսել դրանց հայերեն տարբերակներով: Ոչ մեկը չի նստի եւ հայերեն դարձնի ստեղնաշարները, որոնք նյութերը տպագրում են ռուսերենով եւ անգլերենով»:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829