WBC-ն անժամկետ որակազրկեց բրիտանացի սկանդալային բռնցքամարտիկին, ինչպես իր պաշտոնական հայտարարությունում է գրված. «պատմության մեջ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի վատթարագույն պահվածքի համար»: WBC-ն նրանից նաեւ պահանջում է` դիմել բժշկի եւ էմոցիաները տիրապետել կարողանալու կուրսեր անցնել, ինչպես նաեւ կազմակերպության փաստաբան Սթիվեն Բեւերլիի հետ միասին քննարկում է բռնցքամարտիկին լրացուցիչ խոշոր տուգանքի ենթարկելու հարցը:
Չիսորան այլեւս իրավունք չունի ռինգ մտնել WBC-ի հովանու ներքո կազմակերպվող մարտերում: Իսկ Գերմանիայի ոստիկանությունն իր հերթին չի բացառում, որ բրիտանացու դեմ քրեական գործ կհարուցի, որով նրան մինչեւ 10 տարի ազատազրկում է սպառնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ