Մադրիդի «Candena COPE» ռադիոկայանը եթերում հնչեցրած ոչ ճիշտ տեղեկատվության համար պատրաստ է որպես փոխհատուցում «Բարսելոնա» ՖԱ-ին վճարել 300 հազար եվրո:
Ակումբը ռադիոկայանին դատի է տվել այն բանի համար, որ դեռեւս 2011 թվականի մարտի 13-ին հաղորդավարը կատալոնցիների բժիշկներին մեղադրել է՝ իբր նրանք ֆուտբոլիստներին արգելված դեղամիջոցներ են տալիս: «Եթերում հնչեցրած այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հեւտեւաբար ձեռք է բերվել ոչ վստահելի աղբյուրից: Այդ պատճառով ակումբի բարի համբավին վնաս հասցնելու համար փոխհատուցում ենք պահանջում»,- գրված է եղել հայցում:
Առայժմ «Բարսան» չի արձագանքել ռադիոկայանի առաջարկին: Այն ժամանակ խոսքը 6 մլն եվրո փոխհատուցման մասին էր:
Ի դեպ, կատալոնյան ակումբն առաջին անգամ չէ լրատվամիջոցների հետ խնդիր ունենում: Անցած տարվա նոյեմբերին էլ Իսպանիայի գերագույն դատարանի որոշմամբ ֆրանսիական «Le Mond» թերթն էր ակումբին 15 հազար եվրո վճարել, թեեւ «Բարսելոնան» պահանջում էր 300 հազար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ