Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը

Փետրվար 29,2012 16:47

Ընդդեմ Գագիկ Շամշյանի` «Առավոտ» օրաթերթի կայքում տեղադրված հոդվածի եւ տեսաշարի` Աննա Սիմոնյանի բողոքի  վերաբերյալ

Քննարկելով ընդդեմ Գագիկ Շամշյանի՝ «Առավոտ» օրաթերթի կայքում 2012 թվականի փետրվարի 7-ին տեղադրված («38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» հոդվածի եւ տեսաշարքի` Աննա Սիմոնյանի 2012 թ. փետրվարի 8-ին բերված բողոքը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը նշում է.

1. Վեճի առարկա հանդիսացող հոդվածում ինքնասպանություն գործած անձի անվան եւ ազգանվան նշումն ընդունելի չէ եւ չի համապատասխանում  Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների վարքականոնի պահանջներին, մասնավորապես դրա 4.3. կետին, որում ասված է. «Զգույշ լինել … ինքնասպանություն գործած անձանց ինքնությունը բացահայտելիս», ինչպես նաեւ 4.4 կետին, որը լրատվամիջոցներին կոչ է անում` «ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս  նրբանկատ լինել նրանց նկատմամբ»:

2. 4.4 կետը խախտվել է նաեւ տեսաշարքը կազմելիս՝ նկարների ընտրության ժամանակ: Տվյալ դեպքում լրագրողի կողմից արված եւ կայքում տեղադրված լուսանկարները չեն համապատասխանում լրագրողական էթիկայի կանոններին: Այս առումով, Դիտորդ մարմինն ընդգծում է նմանատատիպ դեպքեր եւ պատահարներ լուսաբանելիս լուսանկարների ընտրության հարցում ավելի նրբանկատ լինելու անհրաժեշտությունը: Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների վարքականոնի 4.5. կետում լրատվամիջոցներին կոչ է արվում` «պահպանել անմեղության կանխավարկածը. մինչեւ դատաքննությունը  հանցագործության մեջ կասկածվողների անունները հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաստանի իրավունքի եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջեւ»:

3. Ինչ վերաբերում է հոդվածը հրապարակած զանգվածային լրատվության միջոցին, այն է` «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը, ապա Դիտորդ մարմինը խորհուրդ է տալիս առավել զգույշ լինել նման ողբերգական դեպքերի մասին լուսաբանման, նյութերի եւ լուսանկարների ընտրության հարցում:

Ընդունվել է Զանգվածային լրատվության էթիկայի դիտորդ մարմնի 2012թ. փետրվարի  17-ի նիստում,

ԴՄ հետեւյալ կազմով`

Գեղամ Բաղդասարյան, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր

Մեսրոպ Հարությունյան, մամուլի փորձագետ

Գեղամ Մանուկյան, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական ¨ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ,

Էմանուիլ Մկրտչյան, «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն,

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ,

Նունե Սարգսյան, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829