Միավորված աշխատանքային կուսակցության համագումարի ավարտից հետո լրագրողները սպասում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի մի քանի հարց տան: Մասնավորապես, «Առավոտին» հետաքրքրում էր, թե ԲՀԿ ցուցակում ՄԱԿ-ի համար քանի տեղ է նախատեսված: Սակայն Գագիկ Ծառուկյանը մտադրված չէր հարցերին պատասխանելու, միայն լրագրողական շուրջկալից պոկվելու ճանապարհին կեսբերան պատասխանեց ԲՀԿ-ականների մեծամասնականով առաջադրումների մասին. «Որտեղ որ համապատասխան մենք ունենք այն մարդիկ, ովքեր ցանկանում են մեծամասնականով գնալ, կգնան», եւ թեթեւ վազքով գնաց դեպի ավտոմեքենան:
Նրանից հետո կառավարության նիստերի դահլիճից, որտեղ տեղի էր ունենում ՄԱԿ-ի համագումարը, դուրս եկավ նաեւ նորընծա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, եւ հանգիստ հեռացավ՝ նրանով լրագրողները հետաքրքրված չէին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ