Երեւանում անցկացված դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ դիլիջանցի 10-ամյա աղջնակը չի բռնաբարվել: Հիշեցնենք, որ նրա տատը դիմել էր դատախազություն, հայտնելով, թե 5 տարի առաջ անչափահաս մի քանի տղաներ բռնաբարել են 5-ամյա թոռնուհուն:
Նշենք, որ երեխան սոցիալապես անապահով ընտանիքից է, հաճախում է գիշերօթիկ դպրոց: Ընտանիքը, բացի կարիքավոր լինելուց, որոշ չափով տարօրինակ է, ինչով էլ բացատրվում է տատիկի հայտարարությունը: Այդ մասին «Առավոտի» թղթակիցը տեղեկացավ իրավապահ մարմիններից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ