Լրահոս
Օրվա լրահոսը

«..Ես հո մուրացկա՞ն չեմ, որ կոպեկների հետևից ընկնեմ». «Եվրո տատիի» համոզմունքը

Փետրվար 29,2012 15:01

67-ամյա  Սոֆյա  տատիկը  արդեն  քսան  տարի  շարունակ  շատ  ուսանողներից  ավելի  պարտաճանաչ  է  Երևանի  Պետական  Համալսարան  գալիս:  Նպատակը  ոչ  թե  ուսումնական  է,  այլ`  ֆինանսական:    Թերևս  քչերը  համալսարանում  նրան  գիտեն  որպես  Սոֆյա,  ուսանողները  նրան  դիմում  են՝  Եվրո  տատի. «եվրո չունե՞ս» նրա ամենասիրած արտահայտությունն է:  Եվրո տատին  ուսանողներից  դրամական  օգնություն  է  վերցնում,   ու  դա  նրա գոյատևման  գլխավոր  միջոցն : «Դոլլարի  կուրսն  ընկել  է,  հիմա  ո±վա  դոլարով  առևտուր  անում,  որ  ես  անեմ»,-բացատրում  է  նա  ու  շարունակում  իր  «աշխատանքը»:

Հետաքրքրական  է,  որ  գումարը  աճելու  սահմանափակումներ  չունի,  իսկ  նվազում  է  մինչև  հարյուր  դրամը:  Դրանից  քիչ  Տիկին  Սոֆյան  պարզապես  չի  վերցնում,  վիրավորանք  է  համարում: «Վերջին  անգամ  չեմ  հիշում,  երբ  են  հարյուր  դրամ  տվել,  ես  հո  մուրացկան   չեմ,  որ  կոպեկների  հետևից  ընկնեմ»,-ասում  է  Սոֆյան:

Իսկ  աճման  սահմանափակումներ  իսկապես  չկան:  ԵՊՀ  պարեկային  ծառայության  պետ  Մարտին  Աջաբյանի   հավաստմամբ,  մի  անգամ  նույնիսկ  այդ  գումարը  կազմել  է  հարյուր  դոլար:  Այս  է  պատճառը,  որ  Եվրո  տատիկը  երբեմն  համալսարան  է  գալիս  տաքսիով:  «Մի  անգամ  ես  երթուղայինից  իջա,  տեսնեմ  տիկին  Սոֆյան  էլ  տաքսիից  է  իջնում,-ժպիտով  նշում  է  պարոն  Աջաբյանն ու  հավելում,-մի  պետ  էլ  ինքն ա,  ուղղակի  ինձնից  շատ ա  փող  աշխատում»:

Տիկին  Սոֆյան  իրեն  համարում    է  տարածքի  լիիրավ  տերը,  տեր,  որի  տրամադրությունը  վատ  է  լինում   միայն  երկու  դեպքում:  «Օրինակ՝  էսօր  Արամս  պատմությունը  լիկվիդ  մնաց,  քննությունից  հելավ  ու  ինձ  չբարևեց  էլ,  ո±նց  կարող  եմ  ուրախանալ»,-  զայրույթով  նշում  է  Եվրո տատին:

Տխրելու  երկրորդ  շարժառիթը  Բագրատն  է,  կամ  ինչպես  Սոֆյան  է  ասում՝  գող  Բագրատը,  ով  իր  ներկայությամբ  միայն  վախ  ու  անհանգստություն  է  ներշնչում:   Բագրատի  համար  ևս  ԵՊՀ-ն  աշխատավայր  է,  պարզապես չափազանց  քիչ  վարձատրվող  աշխատանքով:

Երկու  ՞«անվարձ»  պահակներն  էլ  համալսարանի  մշտական  աշխատողներն  են,  միայն  թե  նրանք  ոչ  թե  հանգիստ  են  ապահովում  այլ  հակառակը,  խախտում  են  տարածքի  անդորրը:  Մրցակիցների  կռիվներն  անհանգստություն  են  պատճառում  ոչ  միայն  ուսանողներին,  այլև՝  պարեկային  ծառայությանը:  Պարոն  Աջաբյանը  նշում  է,  որ  ոչ  մի  միջոց  չկա  նրանց   մուտքը  ԵՊՀ  տարածք  արգելելու:  «Գործի  ենք  դնում  զգուշացնելու  մեթոդը,  քանի  որ  օրենքը  նման  արգելք  չունի (չթույլատրել  անձի  մուտքը  բուհի   տարածք),  շատ  հաճախ  էլ  հորդորում  ենք  ուսանողներն  նրանց  «երես  չտալ»,  որպեսզի  սեփական  կամքով  հեռանան,  այլապես  համալսարանի  տարածքը   մի  տեսակ  «բիզնես  կենտրոնի»  են  վերածել»:

Մինչ  պարեկային  ծառայությունը  մեթոդներ  է  մշակում,  տիկին  Սոֆյան  կրկին  բարձր  տրամադրություն  ունի.  իր  սիրելի  ուսանողներից  մեկը  լուծարքը  ստացել  է.  բավական  խոշոր   մաղարիչ  է  սպասվում, բնականաբար  եվրոյով:

 

 

                                                                         Հարությունյան  Արմինե 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարիկ Մուրադյան says:

    Բացի ԵՎրո տատիկից մնացածը այս հեղինակի նյութերը չեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829