Այսօր՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 27 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել 28-ամյա Սամվել Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 214» մակնիշի 11 ՕՏ 809 համարանիշի և 28-ամյա Սամվել Մինասյանի վարած Volkswagen Vento մակնիշի 26 ՏՕ 904 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ