Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Սարկոզիի հայրը չի փոշմանել

Փետրվար 29,2012 14:44

Կարապետ Ավետիսյանը որդու՝ Սարկոզիի հետ: Լուսանկարը՝ asparez.am-ից

Այսօր Aravot.am-ը ախուրիկցի Կարապետ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե չի՞ փոշմանել արդյոք հունվարի 25-ին Գյումրու ծննդատանը ծնված իր առաջնեկի անունը Ֆրանսիայի նախագահի պատվին Սարկոզի դնելով. չէ՞ որ երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ «Ոչ, չեմ փոշմանել, եթե անգամ փոշմանեմ` մեր երեխան է ` հո անունը չե՞մ փոխելու: Բայց ասեմ, որ ես երեկ ամբողջ օրը հետեւել եմ լրատվությանը, եւ մեկ անգամ եւս համոզվել եմ, որ Սարկոզին հայասեր մարդ է, եթե այս պահին նրան չի հաջողվում հայանպաստ որոշում կայացնել, վստահ եմ, որ նա ձեռնունայն չի նստի` անպայման մի բան կնախաձեռնի: Թեեւ արդեն լսել եմ, որ նոր օրինագիծ է մշակում: Եթե մարդը մեզ համար այդքան չարչարվում է, ապա ես ինչո՞ւ պիտի փոշմանեմ»,- ասաց նորածին Սարկոզիի հայրը:

Իսկ տանը երեխային սիրելուց` ինչպե՞ս են դիմում` հենց Սարկոզի՞, թե՞, անուամենայնիվ, հայացնում են : «Չէ, ասում ենք` Սարկոզի ջան»:

Իսկ անունը օգնո՞ւմ է ծնողներին այս կամ այլ կուսակցությունից կամ հենց ֆրանսիացի պաշտոնյաներից օգնություն ստանալու: «Ոչ , ոչ մի բան էլ չենք ստանում»,-վստահեցրեց փոքրիկ Սարկոզիի հայրը:

Հիշեցնենք, որ փոքրիկի ծնվելուն պես առաջինը մաղարիչ արեց Հանրապետական կուսակցությունը` երեխայի բարձի տակ 200 դոլար դնելով ու այս ամենը հեռուստատեսությամբ ցուցադրելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829