Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի, համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու եւ ճանապարհային, տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու մեջ մեղադրվող 27-ամյա Թադեւոս Գեւորգյանին ամբողջությամբ անմեղ ճանաչեց:
Դատարանը, սակայն, տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված Գեւորգյանին 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց եւ կիրառելով համաներման ակտը՝ ազատեց պատժի կրումից: Դատարանը որոշում կայացրեց նաեւ 2 տարի ժամանակով զրկել Թադեւոսին վարորդական իրավունքից:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ