Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ավտոմեքենաներն անձեռնմխելի՞ են

Փետրվար 29,2012 13:42

Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, ԱԺ Բաղրամյանի մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Հենց այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ «Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 եւ մեկ այլ մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթեւեկում էին առանց ամրագոտու, իսկ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները: Երբ ֆոտոլրագրողը լուսանկարում էր նշված ավտոմեքենաները, «Մերսեդես G500»-ի մեջ նստած անձինք նեղսրտեցին. «Չգիտե՞ս՝ ում ավտոներն են, խի՞ ես նկարում»: Որից հետո Շամշյանին մոտեցավ մի տղամարդ եւ մանրամասնեց, թե ում ավտոմեքենան է. «Դու ի՞նչ իրավունք ունես նկարես, էս ավտոների շեֆերը հանրապետականներ են»: Տեսնելով, որ չի կարողանում համոզել, ձեռքի ծխախոտը նետեց Շամշյանի ուղղությամբ եւ հայհոյեց: Նրա ագրեսիան կարողացան սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները: Ավելի ուշ պարզվեց, որ 029 ՕՕ 11 համարանիշը գրանցված է ԱԺ ավտոտնտեսության բալանսում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանին: Իսկ «Մերսեդես G500»-ը գրանցված է Արմավիրի մարզում՝ «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ի բալանսում: Տեղեկացանք, որ այդ ավտոմեքենան էլ պատկանում է արմավիրցի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին:

Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829