Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել խափանման միջոցը

Փետրվար 29,2012 13:27

Հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարները դիմում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հետեւյալ նամակով. «Մեր գործընկեր Տիգրան Հակոբյանը գտնվում է անազատության մեջ՝ նրա դեմ մեղադրանք է առաջադրված: Չքննարկելով այդ մեղադրանքի էությունը՝ Ձեր ուշադրությունն ենք դարձնում, որ Տիգրան Հակոբյանը մեր լրատվական դաշտի աչքի ընկնող դեմքերից մեկն է՝ ղեկավարել է «Ռեսպուբլիկա Արմենիի» եւ «Հայք» թերթերը, Հեռուստառադիոպետկոմը եւ «Արմենպրես» գործակալությունը: Տեղեկացնում ենք, որ նա առողջական խնդիրներ ունի՝ մասնավորապես, երկու անգամ սրտի վիրահատություն է տարել, եւ այժմ էլ նրա առողջական վիճակը մտահոգիչ է: Վստահ ենք նաեւ, որ նա, ազատության մեջ գտնվելով, որեւէ մտադրություն, ինչպես նաեւ հնարավորություն չի ունենա ազդելու քննության ընթացքի վրա: Այդ ամենը հաշվի առնելով՝ կոչ ենք անում Ձեզ փոխել նրա խափանման միջոցը՝ այն փոխարինելով հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ»:

Հակոբ Ավետիքյան՝

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

  Բագրատ Եսայան՝

«Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

  Գագիկ Մկրտչյան՝

«Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր

  Շողեր Մաթեւոսյան՝

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխավոր խմբագիր

  Սաթիկ Սեյրանյան՝

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր

  Նիկոլ Փաշինյան՝

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր

  Արման Բաբաջանյան՝

«1.am» կայքի եւ «Ժամանակ» թերթի սեփականատեր

  Արմինե Օհանյան՝

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր

  Էդիկ Բաղդասարյան՝

«Հետք» թերթի գլխավոր խմբագիր

  Վարդան Ալոյան՝

«TV մոլ» թերթի գլխավոր խմբագիր

  Արամ Աբրահամյան՝

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

  Սամվել Մայրապետյան՝

«հ2» հեռուստաընկերության սեփականատեր

  Արտակ Ալեքսանյան՝

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն

  Գեղամ Մանուկյան՝

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն

  Մեսրոպ Մովսեսյան՝

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն

  Աղասի Հունանյան՝

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական

ծրագրերի տնօրեն

  Պետրոս Ղազարյան՝

«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն

  Հայկազն Ղահրիյան՝

«Լրագիր» կայքի գլխավոր խմբագիր

  Արտակ Բշտիկյան՝

«mardik.am» կայքի գլխավոր խմբագիր

  Կարեն Զախարյան՝

«Դե ֆակտո» լրատվական գործակալության տնօրեն

  Արգիշտի Կիվիրյան՝

«Armtoday» կայքի խմբագիր

  Նունե Սարգսյան՝

«Ինտերնյուս» հ/կ գործադիր տնօրեն

  Բորիս Նավասարդյան՝

Երեւանի մամուլի ակումբի նախագահ

  Աշոտ Մելիքյան՝

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829