Կալիֆորնիացի 13-ամյա Լոլա Ուոլթերսը համարվում է ԱՄՆ-ի ամենատաղանդավոր ու հեռանկարային մարմնամարզուհիներից մեկը: Բայց շատ քչերը գիտեն, որ նա գործնականում կույր է:
Բոլորովին վերջերս Լոլան բացահայտ հաղթանակ է տարել «Gymnastcs Academy Long Beach Open» մրցումում: Իսկ երբ նրա մրցելույթները գնահատող մրցավարները պայքարի վերջում են տեղեկացել, որ աղջնակը, ասենք, հենացատկի ժամանակ դեպի ոստնակը եւ նժույգը վազելիս գործիքները նշմարում էր միայն դրանցից 150 սմ հետավորության վրա, իսկ մյուս գործիքների վրա կարողանում էր անթերի կոորդինացիան պահել ընդամենը շոշոփելով, պարզապես ցնցվել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ