Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրությունների արժանահավատության հարցը անվտանգության ապահովման խնդիր է

Փետրվար 29,2012 12:37

Սկսած 1995 թվականից՝ Հայաստանում անցկացված բոլոր համապետական ընտրությունների վերաբերյալ երկրում եղել է նույն վերաբերմունքը. ընդունվել է իշխանության եւ մերժվել ընդդիմության կողմից։ Այսինքն՝ այդ ժամանակներից սկսած՝ չի եղել որեւէ համապետական ընտրություն, որի արդյունքները անվերապահորեն ճանաչվել են քաղաքական խաղի բոլոր հիմնական մասնակիցների կողմից եւ երկիրը չեն բաժանել հակադիր բեւեռների։
Ներկա միջազգային-քաղաքական իրողությունների պայմաններում առաջիկա ընտրությունների արժանահավատության հարցը ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի միջազգային հեղինակության, որքան եւ նույնիսկ ավելի ներքին կայունության, ուրեմն եւ անվտանգության ապահովման խնդիր է։ Հիշենք, թե ինչ եղավ 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտում։
Ներկայումս տարածաշրջանային իրադրության կտրուկ սրման պայմաններում, Հայաստանի ներքաղաքական բեւեռացումը, առավել եւս հնարավոր նախընտրական բախումները կարող են շատ ավելի վտանգավոր հետեւանքներ ունենալ։
Ազգային-պետական շահը պահանջում է ընտրապայքարի բոլոր մասնակիցներից հրաժարվել ցանկացած միջոցներով ընտրություններից «առավելագույնը քամելու» մտադրությունից։ Դա վերաբերում է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, որովհետեւ առաջինին աջակցող ուժերի մաքսիմալիզմը կարող է նույնքան հիմք ստեղծել ընտրությունների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար, որքան ընդդիմության՝ «այսօր, կամ երբեք» նշանաբանը։
Կարծում ենք, երկրում ստեղծված քաղաքական ուժերի կոնկրետ հարաբերակցությունն այնպիսին է, որ հարկ է առաջիկայում հավասարապես չափավորվել երկու հակադիր բեւեռների ամբիցիաները հանուն առավել կարեւոր ազգային-պետական առաջադրանքների իրականացման։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829