Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը Սամվել Ալեքսանյանին ասել է. «Դուք աշխատեք, ես ֆռֆռամ»

Փետրվար 29,2012 12:13

Լուսանկարը՝ «ՀԺ»-ից

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) Գերմանիայում քիթը վիրահատելուց եւ թարմ մտքեր ծնելուց հետո վերջնական որոշում է կայացրել առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում։

– ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանում գտնվող մյուս ընտրատարածքում էլ փեսային եք ուզում առաջադրել։ Այո՞։

– Այո՛, Նահապետյան Կորյունն է առաջադրվում։

– Այսինքն՝ մյուս ընտրատարածքն էլ եք «բրոնյա» արել:

– Բրոնյա չենք արել, ժողովուրդն ա արել։ Ուզում են, էդ մարդն էլ դնում ա։

– Բայց չէ՞ որ այդ ընտրատարածքն Էլ Ձեր քավորինն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանինը։ Չի՞ նեղանա, մտավախություն չունե՞ք հարաբերություններ փչացնել։

– Քավորս չի ուզում էլ դնի հիմա։

– Ինչո՞ւ, տեղյա՞կ եք։

– Քավորս ֆռֆռում է հիմա Բաթումիներով, Օդեսաներով։ Լրիվ տուրիստ ա դառել։

– Դուք իր հետ խոսել եք եւ ճշտել, որ նա այլեւս չի՞ ուզում պատգամավոր դառնալ։

– Ինքը չի ուզում, չէ, ինքը չի նեղանա։ Ինքը ինչի՞ պիտի նեղանա ինձնից։

– Դե որ իր ընտրատարածքից այլ մարդու եք կրկին փորձում պատգամավոր դարձնել, դրա համար։

Ցավդ տանեմ, ինքը չի ուզում դնի, էլի։ Ինքը հիմա ասում ա. «Ես հերիք ա աշխատեմ, դուք աշխատեք, ես ֆռֆռամ»:

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829