Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին ՕԵԿ-ականի չասած խոսքերը. «Դուք քաղաքական բիզնեսմեններ եք»

Փետրվար 29,2012 12:00

Նախկին ՕԵԿական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հերթագրվել Էր՝ ելույթ ունենալու համար։ Բայց երբ հերթը հասավ, նա հայտարարեց, որ հանում է ելույթը։ «Ո՞ւմ համար ելույթ ունենայի, նենց էին փախել, բա չտեսա՞ք դահլիճում ովքեր էին նստած։ Ես ասացի, որ բան ունեի ասելու, բայց քանի որ չկան այն մարդիկ, ովքեր պետք է լսեն, չեմ կարծում, որ ճիշտ կլինի այդպես խոսել, որովհետեւ կստացվի, որ հետեւից ինչոր բան եմ խոսում։ Ես ուզում էի դեմքներին ասեի, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք ուզում, որովհետեւ քաղաքականությունը բիզնես չէ, իսկ դուք քաղաքական բիզնեսմեններ եք, վերջ տվեք ձեր անպարկեշտություններին։ Եվ էլի շատ բան ունեի ասելու»,- մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։ Նա ուզում էր իր խոսքն ուղղել ՕԵԿին, որի շարքերը լքեց օրեր առաջ։ Մյուս քառօրյայում Բաղդասարյանն իր ասելիքը կասի, եթե ՕԵԿը շարունակի իր հասցեին հայտարարություններ անել։ Ըստ նրա, ՕԵԿ ղեկավարներն ասում են՝ փորձելու են իրեն ջնջել. «Ես հենց դա էի ուզում պարզել, թե այդ ոնց են ինձ ջնջելու, չտեսա՞ք, որ չեք կարող։ Ինձ դրել են մատիտով գրած մի հատ հետքի տեղ, որ հեսա ռետինը վերցնելու են ու ինձ ջնջեն։ Դժվար է»։ Հարցին՝ ՕԵԿից դուրս գալուց հետո բիզնեսում խնդիրներ չե՞ք ունեցել, նա պատասխանեց. «Իմ բիզնեսին չեն կարող ոչինչ անել, որովհետեւ ես հարկերը ժամանակին ոչ թե վճարում եմ, այլ մի բան էլ ժամանակից շուտ եմ վճարում։ Իմ նպատակն է, որ այդ մարդիկ այլեւս չունենան այդ հնարավորությունը՝ իմ նմաններին մատների վրա խաղացնել եւ թալանել»։

«Հայկական ժամանակ»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829