Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես ի՞նչ է մտածում գյումրեցի նորածին Սարկոզիի հայրը

Փետրվար 29,2012 11:57

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ հակասահմանադրական է ճանաչել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Շատերը կհիշեն, թե իշխանական ողջ վերնախավն ինչ ցնծություն էր ապրում, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց այն. Սերժ ՍարգսյանըՍամվել Նիկոյանը, Տիգրան Սարգսյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, իրար հերթ չտալով շտապեցին շնորհակալական հեռագրեր ուղարկել Ֆրանսիայի իրենց պաշտոնակիցներին։ Իշխանական կուսակցությունները Ֆրանսիայի դեսպանատան մոտ անգամ գոհունակության հանրահավաք էին կազմակերպել։ Պարզվեց՝ ապարդյուն։ Գերտերություններից մեկը հերթական անգամ խաղացրեց Հայկական հարցը, այնուհետեւ կայացրեց հայ պաշտոնյաների համար անսպասելի որոշում։ Տեղի ունեցածն ուշագրավ էր հատկապես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ նախօրեին տված հարցազրույցի ֆոնին, որտեղ նա պնդում էր հակառակի մասին, որ այդ օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Սենատի եւ քաղաքական հիմնական ուժերի կողմից։ Ընդ որում, նման հայտարարություն է անում մարդ, որը երկար տարիներ եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ Բայց փաստորեն, անգամ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելով էլ՝ Է. Նալրանդյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլեւ չունի այնքան կշիռ, որ նպաստի օրինագծի հանդեպ դրական տրամադրություններ ստեղծելուն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա չէր սազում, մի տեսակ ամոթ էր նման որոշում կայացնելը։ Տեսնես ի՞նչ է մտածում գյումրեցի նորածին Սարկոզիի հայրը։

«Ժողովուրդ»

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829