«Մազդա» եւ «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» եւ «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն «Օրինաց երկրի» Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը։
Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը՝ գործարարը։ Ըստ մեր աղբյուրների, գործարարը խիստ հիասթափվել է ՕԵԿ-ից եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ։ Իր քայլը մեր թղթակցի հետ զրույցում Սարգսյանը բացատրել է այսպես. «Առողջական խնդիրներ ունեի»։ Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. «Հասկացա, որ դա իմը չէ»։
«Հայկական ժամանակ»