Ուկրաինացի սիրված երգչուհի Անի Լորակի ռուսաստանյան համերգները հետաձգվել են, կամ չեն կայանալու. պատճառը ըստ երգչուհու մենեջեր Միխայիլ Յասինսկիի մաքսատանն ունեցած խնդիրներն են:
Համերգի համար նախատեսված իրերը մաքսատունը արգելել է անցկացնել սահմանը. այս մասին հայտարարել է երգչուհու մենեջերը. հաղորդում է www.dni.ru կայքը:
Ըստ մենեջերի՝ համերգի տոմսերը վաղուց սպառվել են, իսկ համերգների չկայանալը անհարմար դրության մեջ է դրել երգչուհուն. «Երաժշտական գործիքները, հագուստները, մի խոսքով այն ամենն, ինչ անհրաժեշտ էր համերգն իրականացելու համար, անհասկանալի պատճառներով պահվել է մաքսատան կողմից: Մենք ներողություն ենք խնդրում այս անհարմար վիճակի համար»,- հայտարարել է Միխայիլը, նշելով, որ ստեղծված իրավիճակը տհաճ պատմություն է երգչուհու համար:
Անի Լորակի ռուսաստանցի երկրպագուները հնարավորություն կունենան ներկա գտնվել միայն Եկատերինբուրգում կայանալիք համերգին, իսկ մնացածը կկայանա մայիս ամսին:
Կարդացեք նաև