Մայիս ամսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստանում դեռեւս մրցույթի մասնակիցների ընտրություն է կատարվում: www.eg.ru-ի փոխանցմամբ՝ այս տարի եւս «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն է հայտնել Դիմա Բիլանը, բայց այս անգամ ոչ թե միայնակ, այլ երգչուհի Յուլիա Վոլկովայի հետ, որը 2003 թվականին «Տատու» խմբի կազմում եւս մասնակցել է «Եվրատեսիլին»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Եվրատեսիլում» մեկ անգամ հաղթանակ տարած Բիլանը, հայտ ներկայացնելով, անխոս այս անգամ էլ կընտրվի ժյուրիի կողմից:
Ռուսաստանը «Եվրատեսիլ 20120»-ին ներկայացնող երգիչը պարզ կդառնա մարտի 7-ին:
Կարդացեք նաև