Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 29,2012 09:53

Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն: 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-ից 2-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-ից 6, ցերեկը` 8-ից 10, իսկ 3-ի գիշերը` ևս 2-ից 4 աստիճանով:

Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ձյուն: 3-ին և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի փետրվարի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.2 0C (2004 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան` -10.8 0C (1972 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.5 0C

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829