Խառը մենամարտերի (MMA) բուլղարացի ծանր քաշային Բլագոյ Իվանովը, որը հայտնի է 2008 թվականի մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում Ֆյոդոր Եմելյանենկոյի նկատմամբ տարած հաղթանակով, Սոֆիայի բարերից մեկում սրտի շրջանում ստացած դանակի հարվածից հետո ինքնուրույն հասել է հիվանդանոց:
Դանակը ծակել է նրա թոքը, սակայն, բարեբախտաբար, սրտին չի հասել: Ու չնայած, բժիշկները վեց ժամ պայքարել են մարզիկի կյանքը փրկելու համար, ծանրագույն վիրահատությունից հետո Իվանովի վիճակը մնում է կրիտիկական: Միջադեպը տեղի է ունեցել լուսադեմին, որից հետո Իվանովը կարողացել է դանակը սրտում դուրս գալ բարից, տաքսի կանգնեցնել, ինքնուրույն հասնել հիվանդանոց: Միայն այդ ժամանակ է չեմպիոնը կորցրել գիտակցությունը:
Ա. Հակոբյան