Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Կիպրոսում անցկացրեց մրցաշրջան 2012-ի առաջին հանդիպումը: Սերբիայի ընտրանու հետ ընկերական խաղում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղադաշտ էր մտցրել փորձնական կազմ՝ համալրված հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով: Խաղն ավարտվեց սերբերի հաղթանակով՝ 2:0:
Այսօր կայանալու է Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումը: Մրցակիցը լինելու է Կանադան:
Ա. Հակոբյան