Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին մի նոր օրինագիծ է նախաձեռնում

Փետրվար 29,2012 00:05

Այն բանից հետո, երբ այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվել է. «Հանրապետության նախագահը համարում է, որ  Ցեղասպանության ուրացումը անհանդուրժելի է եւ հետեւաբար պետք է պատժվի։ Նա խնդրել է կառավարությանը պատրաստել օրենքի նոր նախագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»։ Այս մասին տեղեկանում ենք bbc.co.uk-ից:

Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն հասցրել է հայտարարել, որ թուրքական կառավարությունը նիստ կհրավիրի` Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական, տնտեսական եւ այլ հարաբերությունների ապասառեցման մասին քննարկելու համար: Հիշեցնենք, որ ֆրանս-թուրքական հարաբերություններում սահմանափակումները դրվել էին այն բանից հետո, երբ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829