Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենում ազատ տնտեսական գոտին հետաձգվում է

Փետրվար 28,2012 22:43

Սեպտեմբերի 26-ին Իջեւանում  վարչապետի հետ հանդիպման ժամանակ Նոյեմբերյանի համայնքների միության գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը առաջադրել է Բագրատաշենում` Վրաստանի հետ սահմանին, հարկային հատուկ ռեժիմ սահմանելու հարցը: Մանավանդ,որ այս տարի  սկսվելու է  սահմանային անցակետերի արդիականացումը, ինչը թույլ կտա դյուրացնել սահմանով մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը: Անդրանիկ Վերանյանի համոզմամբ` Բագրատաշենում հատուկ հարկային ռեժիմը կնպաստի  Վրաստանի հետ Տավուշի եւ Լոռու մարզերի ֆերմերների տնտեսական կապերի աշխուժացմանը, հյուսիս-արեւելյան տարածաշրջանում  աղքատության նվազմանը: Վարչապետն   ասել է, որ կառավարությունն այդ ծրագրի  կապակցությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցում է: Տիգրան Սարգսյանի վկայությամբ` սակայն մտավախություն կա, որ  սահմանին  փոքր բիզնեսին տրվող հարկային արտոնություններից կփորձի օգտվել խոշոր բիզնեսը:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829