Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետը՝ հակասահմանադրական ճանաչված օրինագծի մասին

Փետրվար 28,2012 22:25

«Կեցցե Ֆրանսիան» պաստառները կփոխարինվե՞ն «Ամոթ Ֆրանսիային» պաստառներով

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հիասթափված է ու շոկի մեջ` Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից: Ժամեր առաջ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետն ասաց, որ չի ցանկանում մտածել, թե այս տարվա հունվարին Սենատի կողմից ընդունված օրինագիծը Ֆրանսիայի իշխանությունների կողմից նախամտածված քայլ էր ու զուտ սպառնալիք Թուրքիային. «Ուզում եմ հավատալ, որ իսկապես մարդիկ, որոնք  քվեարկել էին հանուն արդարության՝ համոզված էին, որ այդ օրինագիծը կանցնի, պարզապես թուրքական ճնշումներն ու փոխաբերական իմաստով կաշառքներն ավելի ազդեցիկ էին: Դիտելով Սարկոզիի անցած ուղին ու գնահատելով նրան որպես լավ պետական գործիչ ՝ չեմ ուզում մտածել, որ նախապատրաստված սցենար էին գրել: Նա ֆրանսիական հասարակության համար օտար քաղաքական գործիչ է, համենայնդեպս, հոգով ու սրտով էր ցավում այս օրինագծի համար»:

Հայաստանի համար օրինագծի անկանխատեսելի ընթացքը, պարոն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի սպառնալիքների արդյունք է: Նրա խոսքերով, Թուրքիային հաջողվեց ստեղծել վախի մթնոլորտ. «Քանի՜ սենատորների զանգերով ու նամակներով սպառնացին: Մինչեւ անգամ օրինագծի հեղինակ՝ կին սենատորին էին սպառնացել: Թուրքական դիվանագիտության բոլոր հնարքները մեզ վաղուց արդեն ծանոթ են»: Թուրքագետի կարծիքով, եթե Սարկոզին վերընտրվի որպես նախագահ, ինքը հաստատ կպահի իր խոստումը եւ նոր օրեսնդրական նախաձեռնությամբ հանդես կգա, իսկ եթե չվերընտրվի, հնարավոր է, որ այս օրինագիծը մոռացվի. «Համենայնդեպս այս պահին դժվար է կանխատեսել, ինչ ընթացք կստանա մերժված օրինագիծը»:  Պարոն Սաֆրաստյանը խորհուրդ տվեց վերանալ իրադարձություններից ու սառը դատել. «Ցավոք հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է քաղաքական պայքարի թատերաբեմ: Ու եթե կա քաղաքական պայքար , ուրմեն կա նաեւ պարտություն: Մեզ մնում է շարունակել պայքարը ու նպատակասլաց գնալ հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829