Փետրվարի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզպետարանի ինտերնետային կայքը (tavush.gov.am) տեղեկացնում է, որ մարզպետը ի թիվս այլ հանձնարարականների մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարել է «պատրաստել շրջաբերական` համայնքների ղեկավարներին` ապահովելով իրազեկումը Հանրային հեռուստաընկերության եթերում «Իմ տաղանդավոր ընտանիքը» հեռուստանախագծի մեկնարկի և Տավուշի մարզում այդ նպատակով կայանալիք ընտրության վերաբերյալ»:
Հետաքրքիր է, եթե Հանրային հեռուստաընկերությունը սկսի իրականացնել «Հայ գեղեցկուհի» հեռուստածրագիրը, Արմեն Ղուլարյանը գյուղապետերին կհորդորի՞ ապահովել այդ նախագծին Տավուշի գեղեցկուհիների մասնակցությունը:
Հ.Գ.- Նկատենք, որ նույն հաղորդման համար տաղանդավոր ընտանիքներ փնտրելու մասին հայտարարություններ են տարածվել նաեւ ՀՀ մյուս մարզերի մարզպետարանների պաշտոնական կայքէջերում, մասնավորապես` Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արարատի, Արմավիրի:
Կարդացեք նաև