Լրահոս
Օրվա լրահոսը

«Համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում»

Փետրվար 28,2012 21:22

Աշոտն ու Լաուրան ծանոթացել են վերջինիս համակուրսեցու ` Տիգրանենց տանը` նրա ծննդյան օրը (Տիգրանը Աշոտի ընկերն է): Նրանց խոսքով` հենց այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց իրենց առեղծվածային երջանկությանը: «Նա մի քիչ ուշացած եկավ, ասաց` Տիգրան, կներես, նվերդ մոռացել եմ տանը, հիմա քույրիկս կբերի, ու մենք բոլորս ակամայից ծիծաղեցինք: Բաց ես բոլորից ավելի ուրախ էի, ուզում էի գնալ ու գրկել նրան` չգիտեմ ինչո՞ւ»,- ժպիտով պատմում է Աշոտը:
Այդ օրը նա պարի է հրավիրում Լաուրային, վերջինս համաձայնվում է: Պարի ընթացքում Աշոտը միամտաբար սեղմում է Լաուրայի ոտքը` վնասելով նրա կոշիկը: «Ինչքան էլ ասեցի, որ դրա կարիքը չկա, նա պնդեց, որ անպայման պետք է փոխհատույց լինի: Անկեղծ ասած` ես էլ էի ուզում կրկին հանդիպենք, դրա համար էլ համարս տվեցի»,- անկեղծանում է Լաուրան: Հաջորդ օրը նրանք հանդիպում են, ավելի ճիշտ գնում են կոշիկ առնելու, այնուհետև սկսում են ավելի հաճախ հանդիպել: Լաուրան, սակայն, մտավախություն է ունենում, քանի որ, ինչպես ինքն է ասում, մայրը լավ վարքի տեր չէր: «Մայրս համարյա տանը չէր լինում, իսկ երբ տանն էր, ծեծում էր ինձ, անգամ դավաճանում էր հորս, նրանք ամեն օր վիճում էին, ուզում էին բաժանվել: Ես չէի ուզում, որ Աշոտը իմանար դա, մենք դեռ նորմալ չէինք ճանաչում իրար, ի՞նչ կմտածեր իմ մասին»,-ասում է նա:
Երկու ամիս ընկերություն են անում, ինչպես իրենք են ասում, դա էլ բավական էր միմյանց սիրելու համար: Այնուհետև Աշոտին զորակոչում են բանակ: Եվ երկու տարի անց`բանակից զորացրման օրը, առանց վարանելու նա գնում է Լաուրայենց տուն, վերցնում է նրան և տանում իրենց տուն: «Ես ամեն ինչ գիտեի նրա մոր մասին, բայց համամիտ չեմ այն կարծիքին, թե պտուղը ծառից հեռու չի ընկնում, Լաուրայի նման համեստ հայուհի դժվար թե ինձ երբևէ հանդիպեր: Իմ սիրեցյալը պետք է ինձ հետ ապրեր, այդ տանը նա անելիք չուներ»,- ասում նա:
Զույգերն արդեն 6 տարի է, ինչ ամուսնացած են : Ունեն 2 երեխա` մի աղջիկ և մի տղա: Սկզբնական շրջանում ամուսնությունն այնքան էլ հարթ չի եղել: «Ամուսինս ինձ դավաճանում էր, ես դա զգում էի ու ոչինչ չէի ասում, վախենում էի, բայց ի՞նչ անեի, չգիտեի: Որոշեցի արհամարհել նրան ու հասկացնել, որ գիտեմ դրա մասին և եթե այդպես շարունակի, ինձ կկորցնի»,- պատմում է Լաուրան: Աշորտն էլ իր հերթին խոստովանում է, որ ճիշտ է նման բան եղել է, բայց դա արդեն անցյալում է. «Երբ հասկացա, որ կնոջս կարող եմ կորցնել, մարմնովս սարսուռ անցավ, ամեն ինչին վերջ տվեցի ու հիմա ամեն ինչ անում եմ, որ կինս նորից ինձ վստահի»: Լաուրան, մտածելով, որ մեղքի իր բաժին էլ կա ամուսնու նման արարքի մեջ, ներում է նրան: Իսկ Լաուրայի հայրը, բաժանվելով կնոջից, երկրորդ անգամ է ամուսնանում: Ամուսինը թույլ չի տալիս Լաուրային հանդիպել մոր հետ, սակայն հիմա նրանք անչափ երջանիկ են ու մաղթում են բոլոր զույգերին, որ նրանք էլ միմյանց անչափ սիրեն:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829