Բասկետբոլի «Լոս Անջելես Լեքերս» ակումբի պաշտպան, բասկետբոլի համաշխարհային աստղ Կոբի Բրայանտը NBA-ի աստղերից կազմված թիմերի մրցապայքարում կոտրել է քիթը եւ ուղեղի ցնցում է ստացել:
Քթի կոտրվածքը ախտորոշվել է միայն հանդիպումից հետո՝ հիվանդանոցում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությամբ: Պարզվել է նաեւ, որ Բրայանտը ուղեղի ցնցում էլ է ստացել: Իսկ թե դրանց պատճառով բասկետբոլի գերաստղը, որն իր մարզական կարիերայի ընթացքում մասնակցել է «Արեւելքի» եւ «Արեւմուտքի» աստղերի 14 մրցաշարի, NBA-ի առաջնության հանդիպում բաց թողնելո՞ւ է, թե՞ ոչ, «Լեքերս» ակումբի պաշտոնական կայքը լռում է: