Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետարանի աշխատակիցները՝ բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետի մասին. «Նա պարկեշտ մարդ է, կին, ընտանիք ունի»

Փետրվար 28,2012 19:20

Այսօր Aravot.am-ը արդեն զրուցել էր Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի գյուղապետի հետ, որը կտրականապես հերքել էր իրեն հասցեագրվող մեղքը` բռնաբարությունը:

Փորձեցինք նաեւ գյուղապետարանի աշխատակիցներից ճշտել, թե ինչպիսի մարդ է իրենց գյուղապետը՝ Ազատ Ղուկասյանը, եւ երբեւէ չե՞ն նկատել նրա կողմից թուլություն՝ աղջիկների նկատմամբ: Նախ, գյուղի անասնաբույժը, ինչպես նաեւ համայնքի գյուղբաժնի վարիչ Արամայիս Դավթյանը վստահեցրին, որ բռնաբարության մասին «ոչ տեսել, ոչ լսել» են: Գյուղբաժնի վարիչը, մեր հարցին՝ չգիտե՞ք, որ ձեր գյուղապետի մասին հրապարակում է եղել, որ նա բռնաբարել է 14-ամյա մի աղջկա՝ պատասխանեց. «Մենք ընդհանրապես թերթ չենք ստանում, մեզ մոտ չի հրատարակվել»: Մեր հարցին՝ գյուղը փոքր տեղ է, ինչ լինում է՝ բոլորն իմանում են, մի՞թե չեք լսել, որ ձեր գյուղապետը բռնաբարություն է արել՝ նա պատասխանեց. «Լսելը քիչ է: Ես երկար տարիներ է, ինչ աշխատում եմ նրա հետ, նորմալ մարդ է»: Ինչ վերաբերում է կանանց կամ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին կամ թուլությանը՝ Արամայիս Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, չեմ տեսել, նման բան չի եղել: Նա շատ պարկեշտ է եղել, ունի կին, ընտանիք, լավ երեխաներ, թոռնիկներ»:

Նշենք, որ «Հետքը» հրապարակել էր, որ Ազատ Ղուկասյանը, որը նաեւ դպրոցում դասավանդում է ֆիզկուլտուրա, երեխաներին հորդորել է «խելոք կմնաք» ու ինքը «առանձնացել» 8-րդ դասարանի մի աշակերտուհու հետ: Բռնաբարության մասին լրատվամիջոցին հայտնել է տուժածի հորեղբայրը՝ Գագիկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829