Երգչուհի Ջուսի կարծիքով, Մաշտոցի այգում պետք է պայքարել ոչ թե «բուծիկներից» ազատվելու, այլ այգին խնամված տեսքի բերելու համար: «Այգին անպայման պետք է պահպանել, բայց խնամված այգի պահել: Կարելի է համատեղել «բուծիկների» հետ խնամված ծառերը»,- Aravot.am-ին ասաց երգչուհին: Նա այն կարծիքին է, որ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին շոու բիզնեսի ներկայացուցիչները միանում են իրենց PR-ն անելու համար. «Մի քանի հոգու գիտեմ, իրենք են ասել լավ PR լինելու տեղ է , արի գնանք, ասացի՝ չէ, բայց անուններ չեմ կարող ասել: Իհարկե, կան մարդիկ սրտանց գնում են, այնպես չէ, որ բոլորը գնում են PR –ի համար»: Երգչուհու խոսքերով, վերջին շրջանում ծառահատումների թիվը մեծացել է, ինչի արդյունքում հին Երեւանի տեսքը լրիվ կորել է. «Հին Երեւանը ծառաշատ էր, իսկ հիմա ծառերը ընդհանուր կտրում են: Պետք է փոխհամաձայնության գնալ կոնկրետ Մաշտոցի այգու դեպքում, թող «բուծիկներն» էլ լինեն, ծառերն էլ չկտրեն: Այսինքն ոչ՝ մեզ, ոչ՝ ձեզ անեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ