Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարողա՞ գիտես թեկնածու ես, կարողա՞ գիտես 4 տուզ ունես» (Տեսանյութ)

Փետրվար 28,2012 18:17

Այսօր Մաշտոցի այգում պոեզիայի ժամ էր: «Եղունգ ունես՝ բուտիկդ փորի», «Քաղաքապետ չկա», «Այգին մերն է» եւ այլ պաստառների ներքո այս անգամ կազմակերպվել էր «Բաց կոդի գրախանութ», որտեղ 2012-ի Գրքի մայրաքաղաքում փորձեցին հայ ընթերցողին հնարավորություն տալ կարդալ այն հրատարակությունները, որոնք թանկ են եւ այդ պատճառով հասու չեն: Ակցիայի ընթացքում նաեւ ընթերցվեցին այգու այս վերջին դեպքերին «սազական» մի քանի բանաստեղծություններ:

PrevPhoto
NextPhoto

Հաշվի առնելով, որ նախաձեռնությանը մասնակցում էր նաեւ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շատերը Վիոլետին հարցրել էին՝ «երեխաներին թողնենք տանը՞»՝ նկատի ունենալով Վիոլետի հայտնի բանաստեղծությունները:

«Ախչի Վիոլետ, չլնեմ-չիմանամ տխրես-եթաս ու ձրի տաս ինչ-որ բլոճ շերեփուկի, աման, մուխդ կմարեմ: Չլնեմ-չիմանամ մեյդան ընկնես, վեր-վեր թռչես էս քաղաքում, կարողա՞ գիտես ծնունդդ ա, կարողա՞ գիտես թեկնածու ես, կարողա՞ գիտես 4 տուզ ունես, կարողա՞ գիտես կուսակից ես»,- իր կարդացած բանաստեղծության մեջ այսպես էր ինքն իրեն կշտամբում բանաստեղծն՝ իրեն անվանելով «բացքամակ ու դալիդոլի»:

Aravot.am-ի խնդրանքով Վիոլետ Գրիգորյանն իր հետ բերել էր նաեւ ոստիկանների մասին գրած իր բանաստեղծությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829