Եթե ֆեյսբուքում հանդիպեք «Ես ոչխար չեմ» խմբին, ապա չզարմանաք, դա Ձեր աչքին չի թվում: Խմբի ադմինիստրատոր Անի Հովհաննիսյանի խոսքով՝ դրա ստեղծումը նպատակ ունի ներկայացնել հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակը:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվել է 18.06.2011 թվականին` երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված երիտասարդների կողմից:
«Մենք պահանջելու ենք ՀՀ կառավարությունից իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասում են խմբի ակտիվիստները:
«Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` խմբի անդամները պատկերացնում են հետեւյալը.1.ոչ ոք չի կռանում տրանսպորտում, 2.ոչ ոք չի մնում դրսում, չի ուշանում, նեղություն չի կրում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով, 3. տրանսպորտը սպասարկում է հասարակությանը նաեւ կեսգիշերից հետո, 4. տրանսպորտում չի հնչում երաժշտություն, 5.վարորդը չի ծխում, 6.վարորդի հետ մինիմալ շփում».
«Ես ոչխար չեմ». Ըստ ադմինիստրատորի սա ամենաճիշտ ձևակերպումն էր, որ կարող էր հասարակական մեծ ալիք բարձրացնել, «Որովհետև միայն «ոչխար» մարդը կարող է օրական 2-3 անգամ նստի լիքը «գազելն» ու չբողոքի դրա դեմ»,- ասում է նա:
Բացեցին խումբն ու սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել տրանսպորտի նախարարությանը մոտ, մոնիթորինգներ անցկացրեցին, թե որ տրանսպորտը, ինչպես է աշխատում: Տեղեկանալով տրանսպորտի այսօրվա վիճակի մասին, Անի Հովհաննիսյանն ասում է. «Ոչնչի էլ չենք հասել»: Նկատելով մարդկանց անտարբերութունը՝ նա հիասթափվել է. «Բոլորին պիտի ոգեշնչես, որ աշխատեն: Շատերն են աջակցում, բայց քչերն են աշխատում»:
Կրթություն ստանալու նպատակով, Անին հիմա Թբիլիսիում է: Վերադառնալուն պես, եթե ցանկություն ունեցավ պայքարելու, կպայքարի, եթե չունենա` չի պայքարի:
Խմբում այս պահին ոչինչ չի արվում: Ինքն է ասում:
Հիմա «Արժանապատիվ տրանսպորտ» խումբն է շարունակում վերոնշյալի գործունեությունը:
Արամ Արարատյան