Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը համոզված է, որ շատ երկրներ կընդունեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող որոշումներ

Փետրվար 28,2012 18:02

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

 Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը “կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար”:

“Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է: Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում”,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետեւեն նաեւ այլ երկրներ, Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ “նման որոշումներ ընդունելու են նաեւ այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը”:

“Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում”,- ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծի քննարկմանը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում` նա ասել է, որ օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829