Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Ես Նժդեհին սիրում եմ» (Ձայնագրություն)

Փետրվար 28,2012 17:45

Լուսանկարը՝ Panarmenian-ի

Ընտրություններում Հանրապետական կուսակցության քարոզարշավներում հանդես եկող երգչուհի Շուշան Պետրոսյանն այս տարի մասնակցության առաջարկություն չի ստացել, իսկ եթե ստանա՝ անպայման կընդունի: Այս մասին Aravot.am-ին ասաց երգչուհին. «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կատարել իր ընտրությունն ու իր մասնագիտական ճյուղով աջակցի իր նախընտրած ճանապարհը: Դա քաղաքականացվել չէ: Եթե ես երգում եմ ի պաշտպանություն ինչոր ուղղության՝ ես չեմ դառնում քաղաքական գործիչ»:

Շուշան Պետրոսյանը չի հասկանում այն երգիչ-երգչուհիներին, որոնք երգում են մի կուսակցության համար, որի գաղափարախոսությունը չեն կիսում. «Այ դա չեմ հասկանում: Ունեցել եմ նման մի փորձ. ինձ ասացին, որ պիտի երգեմ այսինչ երգը, գնացի ստուդիա, պարզվեց, որ դա բոլորվին այլ կուսակցության համար գրվող հիմն էր: Ասացի՝ երգի խնդիր չունեմ, կարող եմ երգել, բայց դուք ինձ ստել եք» :

Երգչուհու խոսքերով, կարելի է նաեւ չկիսել տվյալ կուսակցության գաղափարախոսությունը, բայց ամենակարեւորը չպետք է հանդես գալ անդեմ. «Կարելի է նաեւ չկիսել, բայց եթե մի տեղ երգում ես, մնա էդտեղ, բոլոր դեպքերում չարժե երգել մեկ այս մեկ այն կուսակցության համար»:

mas1

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ Հանրապետական կուսակցության քարոզարշավներում իր հանդես գալը նշանակում է, որ ինքը կիսո՞ւմ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը. «Ես Նժդեհի գաղափարախոսությունն եմ կիսում: Ես Նժդեհին սիրում եմ ու այնպես չէ, որ Հանրապետական կուսակցության հանդես գալուց հետո եմ սիրում»:

Ինչ վերաբերում է դերասան Սերգեյ Դանիելյանի կոչերին, թե արվեստագետները պետք է հեռու մնան քաղաքականությունից ու չընդգրկվեն կուսակցությունների քարոզարշավներում, որովհետեւ , ինչպես դերասանն էր ասել, քաղաքական գործիչը զուգարանի թղթի պես մի բան է՝ օգտագործեցիր՝ գնաց, Շ. Պետրոսյանը նկատեց. «Ես կարծում եմ, որ տաղանդավոր դերասան Սերյոժը պիտի իր արվեստին հավասարազոր հայերենով արտահայտվի: Ի վերջո կարելի է ընդունել, չընդունել, չսիրել, ատել, բայց ամեն ինչ պետք է անել բարեկիրթ: Արտիստը, որը ներկայացնում է մշակույթ, ամեն ինչ պետք է ավելի գեղեցիկ արտահայտվի»:

Երգչուհին չի կարծում՝ արվեստագետի վարկանիշը կարող է ընկնել այս կամ այն քաղաքական ուժին սատարելով. «Չեմ կարծում, որ կարժեզրկվեն, եթե ունեն դիրքորոշում: Այսօր աղաղակում են դեմոկրատիա ու բռնանում քո ցանկությանը: Էլ ո՞րն է դեմոկրատիա, եթե բռնանում ես իմ նախընտրության վրա»:  

mas2

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829