Այսօր Ազգային ժողովի դիմաց Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած ցույցի ժամանակ ՀՅԴ երիտասարդները հագել էին վրանոցներ, որոնց վրա գրված էր «Քվեն ուժ է»: «Առավոտը» երիտասարդներից մեկից՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նարեկ Սահակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հույսեր են կապում այս ցույցի հետ, եւ ինչո՞ւ «Քվեն ուժ է» ցուցանակով: «Մենք ուզում ենք մեր ժողովրդի, ընտրազանգվածի գիտակցության մեջ հասունացնենք այն գաղափարը, որ իսկապես այդ քվեն իրենից ուժ է ներկայացնում, եւ արդար, ազատ ընտրություններով կարող ենք ինչ-որ բան փոխել դեպի լավը»:
Իսկ արդյոք այս ցույցով կհասնե՞ն ինչ-որ բանի, ըստ Ն.Սահակյանի. «Ժամանակը կգա, կտեսնենք, կանխատեսումներն անշնորհակալ գործ են, չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց կտեսնենք»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ