Սիսիանի շրջանի Շաղաթ գյուղի բնակիչ Արթուր Եղյանն այս տարվա ընթացքում երկրորդ գայլին է բռնում, առաջինին բռնել է հունվարի 4-ին:
Առավոտ անասուններին կերակրելու նպատակով գոմ գնալիս նկատել է, որ թակարդում գայլ կա: Գիշատիչը թակարդն էր ընկել 3 ոտքով:
Արթուրը օգնության հասած քեռու հետ նախ գայլի բերանը, հետո ոտքերն են կապել: Շաղաթ գյուղում գայլերը շատացել են այն աստիճան, որ արդեն մոտենում են տներին:
«Որպեսզի ինձ վնաս չտան, բերեցի շարեցի թակարդները, իրանց արահետների վրա: Գյուղում ահավոր շատ վնասներ ա լինում գայլերի հարձակումից: Հատկապես աշնան ու գարնան սկզբներին, երբ ոչխարի հոտը դուրաս ա գալիս դաշտ, հարձակվում են, կարելի ա ասել՝ ամեն օր»,- ասում է 27 ամյա որսորդը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ