Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն համատեղ ցույց էին անում՝ ընդդեմ մեծամասնական ընտրակարգի (Տեսանյութ)

Փետրվար 28,2012 16:34

Այսօր, ճիշտ այն նույն ժամանակ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի բարձրացրած հարցը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին, ԱԺ դիմաց՝ Բաղրամյան պողոտայի վրա աննախադեպ ցույց էին անում Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները՝ կոչ անելով պատգամավորներին՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը:

Ցույցն աննախադեպ էր այնքանով, որ Հայ ազգային կոնգրեսն ու ՀՅԴ-ն նույն մայթի վրա, մեքենաների նույն ծուխը շնչելով նույն բանի համար էին պայքարում: Սակայն դժվար չէր նկատելը, որ որոշակի «տարածքային բաժանում» կար՝ ՀԱԿ-ականները մի կողմի վրա էին, դաշնակցականները՝ մեկ այլ, «ժառանգականներն» էլ մեջտեղում էին, կամ գնում-գալիս էին: ՀԱԿ-ի երիտասարդները թմբուկներով եւ սուլիչներով էին իրենց բողոքն արտահայտում ու պաստառներ պարզում, ՀՅԴ երիտասարդներն էլ «Ելիր, դաշնակ Դրո», «Ընկեր ջան, գինի լից» էին երգում եւ դրոշներ ծածանում:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք հակասություն չկա՞ ՀԱԿ-ի գործողությունների մեջ այն առումով, որ մի կողմից արդեն իսկ որոշ ՀԱԿ-ականներ հայտարարել են մեծամասնականով առաջադրվելու մասին, մյուս կողմից՝ ելել են ցույցի ընդդեմ մեծամասնական ընտրակարգի: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ «Մենք պայքարում ենք կոռուպցիոն ընտրակարգի դեմ, ամեն ինչ պիտի անենք, որ հասնենք մեծամասնական ընտրակարգի վերացմանը, բայց եթե դա չստացվի, հո չի՞ նշանակում, որ մենք չպիտի ոչինչ անենք, մենք մարտահրավերը, միեւնույն է, ընդունելու ենք, որովհետեւ ռեժիմի դեմ պայքարելու ենք բոլոր հարցերում, մենք չենք կարող մեծամասնականը իրենց հանձնել: Մեծամասնականը մի դաշտ է, որտեղ իրենք ունեն առավելություն՝ շնորհիվ ահաբեկման մեխանիզմի, որ ստեղծել են՝ ահաբեկման, կաշառքի, օլիգարխների եւ գողական հեղինակությունների: Բայց մենք էդ դաշտում էլ պիտի պատերազմենք իրենց հետ: Այլ ճանապարհ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829