Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. Երիտասարդ առաջնորդների դպրոցը կարևոր է մեզ համար

Փետրվար 28,2012 16:15

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) ավարտական հանդիպումը:

«Առաջնորդն այն մարդն է, ով խոսքը կարողանում է դարձնել գործ»,- ասում է ԵԱԴ-ի տնօրեն Արտակ Շաքարյանը:

Հանդիպման ընթացքում 69 սաներին հանձնվեցին դպրոցի դասընթացների մասնակցության վկայականներ:

2011 թվականից ԵԱԴ-ը համագործակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ, կազմակերպել է 2011 թվականի ընդունելությունը, որին մասնակցել է ավելի քան 139 երիտասարդ, նրանցից էլ ընդունվել է 92 դիմորդ: 69 երիտասարդներ անցնելով առաջին փուլը և ստանալով դասընթացներին մասնակցելու վկայական, կանցնեն ուսումնառության:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Առաջնորդների դպրոցը 5-6 տարվա փորձ ունի եւ այդ փորձը հաշվի առնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը աջակցել է ու կարողացել է անցկացնել համատեղ ծրագիր: Այս 5 տարիների ընթացքում Երիտասարդ առաջնորդների դպրոցն ունեցել է մոտ 5000 շրջանավարտ: Այն որպես ծրագիր շատ կարևոր է, քանի որ բացահայտում է երիտասարդների առաջնորդ լինելու տաղանդը, եւ նրանք, ովքեր իրենց առաջնորդ են համարում, ունեն որոշակի գիտելիքներ իրենց մասնագիտական բնագավառում, կարողանում են դպրոցի միջոցով ուսուցանել առաջնորդի հատկանիշները եւ դրանք կիրառել պրակտիկայում»:

Նա նաև խոստացավ, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր կունենան վկայագիր և ինչ-որ ծրագրով կդիմեն երիտասարդական հիմնադրամին, այդ ծրագիրը կֆինանսավորվի:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829