Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Մորուք կպցնեմ, գնամ զբաղվեմ Հանրապետական կուսակցության քարոզչությա°մբ»

Փետրվար 28,2012 15:58

Հանրային խորհրդի` 2011-ի գործունեության ամփոփմանը նվիրված նիստի ընթացքում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ խորհուրդը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու և ընտրությունների վերաբերյալ գնահատական տվող լիազորված կազմակերպություն չէ: Այնուհետև նա հայտարարեց. «Խորհուրդը քաղաքական կազմակերպություն չէ, այլ հարց է, որ Հանրային խորհրդի որոշ անդամներ կարող են առաջադրվել իրենց կուսակցություններով, դա նրանց անձնական գործն է»:

Aravot.am-ի հարցին` ի°նչ երաշխիքներ, որ ընտրությունների ընթացքում չեն օգտագործվի Հանրային խորհրդի ռեսուրսները այս կամ այն կուսակցության կողմից, պարոն Մանուկյանը դժվարացավ պատասխանել և կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Այսինքն` մորուք կպցնեմ, գնամ զբաղվեմ Հանրապետական կուսակցության քարոզչությա°մբ»:

Դառնալով մյուս հարցին՝ արդյոք մեծամասնական համակարգով կառաջադրվի°, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Մեծամասնականով առաջադրվելը անիմաստ եմ համարում, քանի որ ես պատգամավոր չեմ ուզում դառնալ: 17 տարին ինձ բավական է»:

Իր ղեկավարած ԱԺՄ կուսակցության` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին էլ նշեց, որ դա կախված է, թե կուսակցության վարչության նիստում մեծամասնությունը որ որոշմանը կողմ կլինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829