Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Հայ հասարակությունը հեռու է քաղաքացիական հասարակություն լինելուց»

Փետրվար 28,2012 15:48

Այսօր ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի 2011 թ. գործունեության ամփոփմանը նվիրված նիստ: Այս ընթացքում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց խորհրդի գործունեությունը իրավական, տնտեսական, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում: Խոսելով բազում հիմնախնդիրներից` պարոն Մանուկյանը նկատեց. «Հայ հասարակությունը հեռու է քաղաքացիական հասարակություն կոչվելուց»:

Լրագրողներին հետաքրքրեց, թե հանրային խորհուրդը 2011-ի ընթացքում կոնկրետ ինչ խնդիրներ է լուծել: ՀԽ ենթահանձնաժողովների նախագահները այդպես էլ կոնկրետ լուծում ստացած խնդիրներ չկարողացան մատնանշել: Որպես հանրային խորհրդի աշխատանքի արդյունք` ներկայացվեց այն, որ երկու անգամ մատչելի են դարձել հեռահաղորդակցության ոլորտում գործող սակագները, կամ հաղթանակ են տարել օտարալեզու դպրոցների խնդրում: Սակայն այս հարցում կոնկրետ արդյունքներ այդպես էլ չնշվեցին:

Տեղեկացնենք, որ Հանրային խորհուրդը ներկայացրել է հաշվետվություն, որտեղ ներկայացված են խորհրդի առաջարկություններն ու գործունեության արդյունքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829