Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես չեմ բռնաբարել, դա շանտաժ է»,- արդարանում է գյուղապետը

Փետրվար 28,2012 15:19

 Երեկ «Հետքի» հրապարակմամբ` Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, որը նաեւ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, բռնաբարել է իր աշակերտուհուն` 8-րդ դասարանցի մի աղջկա, որը նաեւ մտավոր խնդիրներ ունի: Ըստ հրապարակման, բռնաբարված աղջկա հորեղբայրը պատմել է, որ մյուս աշակերտները եւ դպրոցի անձնակազմը դռան անցքից տեսել են, թե ինչպես է սեռական գործողություններ կատարում գյուղապետը:

Այսօր այդ գյուղապետը` Ազատ Ղուկասյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է հրապարակմանը. «Ես չեմ բռնաբարել, այդպիսի բան չի եղել ընդհանրապես: Դա շանտաժ է` իմ հանդեպ: Հիմա ես գնում եմ ցուցմունք տամ, բայց հիմա միայն կարող եմ դա ասել` դա շանտաժ է»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞վ է շանտաժ անում, ինչ-որ մեկին կասկածո՞ւմ եք` գյուղապետը պատասխանեց. «Կասկածելը ո՞րն է,բոլորն էլ իմանում են՝ դա ով է արել»: Մեր հարցին` թշնամինե՞ր ունեք, 14 տարեկան երեխան էլ ինչո՞ւ պիտի խաբեր, անվան հետ խաղար` Ազատ Ղուկասյանը պատասխանեց. «Եթե թշնամի չլիներ` այդպիսի բան չէր անի: Երեխան ոչ մի բան էլ չի ասել, այդպիսի բան չի եղել»:

Մենք նաեւ փորձեցինք ճշտել, թե այն, որ իր գլխին, այսպես ասած, «սարքում» են, դա կապ ունի՞ իր` գյուղապետի պաշտոնի հետ. «Կարող է, ես այս պահին չեմ կարող ոչ մի բան ասել»:

Նշենք, որ գյուղապետը հանրապետական է, ուստի մեր հարցին` ՀՀԿ-ն չի՞ փորձում թեկուզ ներքին կարգով օգնել, եթե ձեզ անտեղի վարկաբեկում են` գյուղապետն ասաց. «Ինձ ոչ որեւէ մեկի օգնությունն է պետք, ոչ էլ ցանկություն ունեմ  որեւէ մեկին դիմել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829