Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի վերաբերյալ որոշում կկայացնի այսօր երեկոյան` տեղական ժամանակով ժամը 17-ին (Երեւանի ժամանակով ժամը 20-ին)։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այդ մասին հաղորդում է Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջը։
Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվահունվարի 23-ին։
Ֆրանսիացի մի քանի տասնյակ պատգամավորներ` խորհրդարանի զույգ պալատներից, Սահմանադրական խորհրդում վիճարկել են օրինագիծը։