Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ ներկա նախագահին՝ նախկին ղեկավարի համար

Փետրվար 28,2012 13:20

Մտավորականներն ուզում են մեծարված տեսնել Գրիգորի Հարությունյանին

Մի խումբ անվանի մտավորականներ նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք խնդրում են նախագահի միջամտությամբ արժանին հատուցել պետական-քաղաքական գործիչ Գրիգորի Հարությունյանին (Արությունով):

«1937-1953թթ. խորհրդային հասարակարգի թերեւս ամենածանր փուլում Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում էր ներկայումս հանիրավի մոռացված մի վառ անհատականություն՝ Գրիգորի Հարությունյանը: Դժվար է գերագնահատել նրա վաստակը մեր երկրի զարգացման գործում, բայց զարմանալիորեն մինչ օրս նրա հիշատակը չի հավերժացվել, ո՛չ հուշարձան է կանգնեցվել, ո՛չ էլ փողոց անվանակոչվել»,- գրված է նամակում, որի տակ ստորագրել են կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, արվեստաբան, պրոֆեսոր Արաքսի Սարյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը եւ գրող, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829