Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քադաֆիի ճանապարհը կամ ԶՈՒ-ն ընդդեմ ընդվզումների

Փետրվար 28,2012 12:44

Երեկ խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե ինքը համամիտ չէ արդարադատության նախարարի այն կարծիքին, թե մեր երկիրը Քադաֆիի ճանապարհով չի գնում. «1995-ին օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը ընդդեմ քաղաքական ընդվզումների, 2008-ին նույնպես օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը»: Պատգամավորը նաեւ հիշեցրեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ «Զինված ուժերի օգտագործումը քաղաքական նպատակների համար անթույլատրելի է»: Արդարադատության նախարարը եւս նույնն ասաց. «Ես էլ եմ ուզում կրկին կրկնել, որ զինված ուժերի օգտագործումը քաղաքական նպատակներով անթույլատրելի է, եւ եթե ինչ-որ մարդկանց համար հայրենիքի պաշտպանությունը չի ներառում նրա սահմանադրական կարգի պաշտպանությունը, ես ոչինչ չունեմ ավելացնելու եւ մեկնաբանելու»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829