Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանապետն ընթացք է տվել զոհվածի մոր նամակին

Փետրվար 28,2012 12:28

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն կանցկացվի ոստիկանությունում՝ պարզելու, թե ինչ է կատարվել մի քանի օր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակում գրել էր, որ երբ ինքը փետրվարի 23-ին մոտեցել է դարպասներին, պարզել որդու լուսանկարը, 4-5 ոստիկան մոտեցել էին իրեն հրել , պահանջել, որ փողոցն անցնի , իսկ նրանցից մեկն էլ հարվածել է կնոջ թևին և ճմռթել որդու լուսանկարը: Որդեկորույս մայրն իր նամակում պահանջում է գտնել և աշխատանքից հեռացնել այդ ոստիկանին, որն, ի դեպ, չի ներկայացել:

ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանն արձագանքել է Նանա Մուրադյանի բաց նամակին և ծառայողական քննություն նշանակել:

Տեսանյութը՝ Epress.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել